Հունվարի 12-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 34-ամյա Ագնեսա Բ.-ն եւ հայտնել, որ Մոսկովյան փողոցի թիվ 8 հասցեում գործող դեղատնից գողություն է կատարվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 23.15-ին Ագնեսա Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.40-ին, երեք երիտասարդ մտնելով նշված դեղատուն` գողացել են տարբեր ապրանքներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 30-ամյա Սուրեն Մ.-ն, 30-ամյա Տիգրան Գ.-ն եւ 27-ամյա Կոլյա Դ.-ն:

Հունվարի 13-ին, ժամը 14.30-ին, Սուրեն Մ.-ն եւ Տիգրան Գ.-ն ներկայացել են բաժին եւ տվել խոստովանական բացատրություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Կոլյա Դ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: