Հունվարի 13-ին, ժամը 22.30-ին, 39-ամյա Լուսինե Ի.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 59 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր ծանոթը՝ 31-ամյա Գեորգի Ղ.-ն, ձեռքերով եւ ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 23.00-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գեորգի Ղ.-ն Բաղրամյան պողոտայի թիվ 59 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: