Եգիպտոսի կառավարությունը մի շարք լրացուցիչ միջոցներ կձեռնարկի երկրի գլխավոր հանգստավայրերում անվտանգության միջոցները խստացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազուան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Albawabhnews-ը։
Նախարարի խոսքով՝ նոր միջոցները, որոնց ընդհանուր արժեքը ավելի քան 32 մլն դոլար է կազմելու, նախատեսում են անվտանգության նոր համակարգեր գնել, մեծացնել ոստիկանական շների քանակը, ինչպես նաեւ Շարմ էլ Շեյխում եւ Հուրգադայում անվտանգության վերահսկողության տոտալ համակարգեր տեղադրել, որը թույլ կտա հանգստավայրերում հետեւել իրավիճակին։
Նախարարի խոսքով՝ այդ 2 հանգստավայրերում համակարգերի փորձարկումից եւ կիրառումից հետո դրանք կկիրառվեն նաեւ մյուս հանգստավայրերում։




























