Ստամբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի գործով 7 կասկածայ է ձերբակալվել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան, խոսելով հունվարի 12-ին Ստամբուլի կենտրոնում արյունոտ ահաբեկչության թեմային, հայտարարել է, թե իրենք ցանկացած դեպքում իրականացնելու են իրենց վրա դրված պարտականությունները։ «Իրականացվող աշխատանքների արդյունքում ձերբակալվել են 7 հոգի, ովքեր կասկածվում են ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ»,-ասել է նախարարը։
Նշենք, որ Ստամբուլի Սուլթան Ահմեդ մզկիթի հարեւանությամբ մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով զոհվել էր 10, վիրավորվել 15 քաղաքացի։ Զոհերից 8-ը գերմանիայի քաղաքացիներ էին։




























