Հայաստանում 2016 թվականը էականորեն տարբերվում է երիտասարդ ընտանիքների համար բնակարանների շինարարության սոցիալական ծրագրի տեսանկյունից, եթե հաշվի առնենք, որ Երեւանի Ավան վարչական շրջանում շահագործման կհանձնվի ամենամեծ համալիրը, որը կազմված է մոտ  500 բնակարանից: Այդ մասին հունվարի  14-ի մամուլի ասուլիսին հայտնել է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը:  

Նրա խոսքով, ծրագիրը դրանով իր գագաթնակետին է հասնում:  «Դրան, բնականաբար, որոշ հանգստություն կհետեւի  2017-ին, եւ ծրագիրը մի որոշ ժամանակով կդադարեցվի:   2018 –ին մենք կամփոփենք  2008-ին սկսված ծրագրի արդյունքները», - նշել է Արսեն Քարամյանը: Նա հավելել է, որ վերոհիշյալ ծրագիրը նախատեսված է բանկային ոլորտի մասնագետների, դասախոսների, բժիշկների, այն մարդկանց համար, որոնք հետ են մնացել նախորդ սոցիալական ծրագրերից:  «1-2 օր անց Ավանում դարձյալ մեկնարկում է  «Ավան-5» նոր ծրագիրը, որը դարձյալ նախատեսված է երիտասարդ մասնագետների համար: Ծրագրի համաձայն, մոտ  145 բնակարան կկառուցվի: 2016-ի կեսին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկնարկում է «Զեյթուն-3» ծրագիրը, որը նախատեսում է   280 բնակարանի շինարարություն», - ընդգծել է Արսեն Քարամյանը: