Վերջին 2 տարում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն իրականացնում է «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը, որին, Երեւանից բացի, կարող են մասնակցել հանրապետության բոլոր մյուս քաղաքները։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը։
Փոխնախարարը նշել է, որ «Երիտասարդական մայրաքաղաքի» համար հատկացվում է պետական երիտասարդական քաղաքականությանը տրամադրված բյուջեի 20-25 տոկոսը։ «Օրինակ՝ Սիսիան քաղաքում, որն առաջինն էր ճանաչվել «երիտասարդական մայրաքաղաք» իրականացվել է 61 մլն դրամի ծրագիր, Ստեփանավանում՝ մոտ 52 մլն դրամի։ Երեկ մենք աշխատանքային խորհրդակցություն ենք անցկացրել Գյումրիի փոխքաղաքապետի եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Գյումրիի դեպքում մենք ավելի շուտ հանդես ենք գալու որպես աջակցող կողմ, քան կազմակերպիչ»,- հավելել է Արսեն Քարամյանը։




























