Բորիս Նեմցովի գործով անցնող Անզոր Գուբաշովը հարցաքննությանը հայտնել է, որ քաղաքական գործչին սպանել է Բեսլան Շավանովը, տեղեկացնում է քաղաքային լուրերի «Մոսկվա» գործակալությունը` վկայակոչելով փաստաբան Մուսա Հադիսովին:
«Այժմ մեզ ներկայացրել են մեղադրանքը վերջնական խմբագրմամբ: Նա չի ընդունում իր մեղքը: Ա Գուբաշովը շտկել է իր ցուցմունքները եւ հարցաքննությանը հայտարարել է, որ Նեմցովին սպանել է Բ. Շավանովը: Նա պատմել է, որ սպանության օրը իրենք զբոսնում էին Կարմիր հրապարակում եւ միասին էին ZAZ մեքենայում: Բ. Շավանովը նրան օգտագործել է որպես վարորդ, բայց քաղաքական գործչին սպանելու մտադրության մասին Ա. Գուբաշովը ոչինչ չի իմացել», — պատմել է փաստաբանը:




























