ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Թուրքիայում ձերբակալված ռուսաստանցիների թվում կա մարդ, որին հայրենիքում մեղադրում են «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ։

Զախարովայի խոսքով՝ դա Այդար Սուլեյմանովն է, որի դեմ Ռուսաստանում ԻՊ-ի հետ կապ ունենալու մեղադրանք է առաջադրվել։

Զախարովան ընդգծել է, որ Թուրքիայի ուժային կառույցները տեղյակ են եղել, որ Սուլեյմանովը կապ ունի ահաբեկիչների հետ, փոխանցում է Gazeta-ն։