Beeline-ը գործարկել է «My Beeline Armenia» բջջային հավելվածի նոր` ավելի կատարելագործված տարբերակը: Կատարելագործված տարբերակի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ հնարավոր է ստանալ վերծանումն անմիջապես հավելվածում կամ էլեկտրոնային փոստի միջոցով։ Այն նաեւ հնարավորություն է ընձեռում առցանց սպասարկվել եւ իրականացնել վճարումներն ավելի արագ տարբերակով: 

Հավելվածն այսուհետ անվճար է Beeline բջջային կապի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: 

«My Beeline Armenia» հավելվածից օգտվողների թիվը շարունակում է աճել` դարձնելով այն Հայաստանում ամենաշատը ներբեռնվող հավելվածներից մեկը: Իսկ մենք շարունակում ենք աշխատել հավելվածը կատարելագործելու ուղղությամբ, որպեսզի Beeline ծառայությունների հետ կապված ցանկացած տեղեկատվություն բաժանորդների համար լինի առավելագույնս հասանելի: Կատարելագործված դիզայնը եւ նոր հնարավորությունները «My Beeline Armenia» հավելվածից օգտվելը մեր հաճախորդների համար դարձրել են ավելի պարզ եւ հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Հավելվածի միջոցով բաժանորդը կարող է միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ սակագնային պլանի եւ միացված ծառայությունների վերաբերյալ անձնական տեղեկատվություն, ինչպես նաեւ ամենավերջին նորությունները Beeline-ից։ Հավելվածում հասանելի է նաեւ անձնական գրասենյակը, որտեղ բաժանորդը կարող է տեղեկատվություն ստանալ հաշվեկշռին հասանելի ակտիվ ծառայությունների մասին: «My Beeline Armenia» հավելվածը հասանելի է նաեւ վեբ տարբերակով` www.app.beeline.am հղումով:

Նշենք, որ «My Beeline Armenia» հավելվածը Հայաստանում ամենատարածված հավելվածներից մեկն է: Հավելվածի ներբեռնումների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 21 500: Հավելվածը հնարավոր է տեղադրել iOs, Android եւ Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների, պլանշետների եւ այլ սարքավորումների վրա: Հավելվածն անվճար ներբեռնման համար հասանելի է Play Store, App Store եւ Marketplace օնլայն խանութներում: