Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ընդունել է ԳԴՀ արտաքին գործերի նախարարության կիբերանվտանգության քաղաքականության համակարգման շտաբի ղեկավար Քարստեն Գայերին եւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը գերմանական կողմին ներկայացրել է պաշտպանության համակարգում կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված քայլերը, առաջիկա ծրագրերը եւ արտերկրյա կառույցների հետ համագործակցության հիմնական ուղղությունները:

Կողմերն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ շրջանակներում կիբերանվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքներին: