62 տարեկան հասակում մահացել է ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ ազատամարտիկ, պահեստազորի ավագ լեյտենանտ Համբարձում Գրիգորյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի խորհրդականը՝ Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ Համբարձում Գրիգորյանը հանկարծամահ է եղել:

Համբարձում Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 15-ին, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 16-ին՝ հայրենի Արշալույս գյուղում: