Իշխող Հանրապետական կուսակցությունն այս տարի հրավիրելու է համագումար: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր, այդ թվում համագումարի վերաբերյալ, որն այս տարվա ընթացքում կայանալու է»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Նշենք, որ ՀՀԿ-ն վերջին համագումարն անցկացրել է 2014թ. մայիսի 24-ին: Դա թվով 15-րդ համագումարն էր: