Սիրիայի տարածքում ռուսական զինված ուժերի ավիացիոն խմբի տեղակայման մասին Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ անժամկետ համաձայնագիր է կնքվել: Այս մասին ասված է համաձայնագրի տեքստում:

Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է դեռեւս 2015 թվականի օգոստոսի 26-ին, Դամասկոսում:

««Հմեյմիմ» ավիաբազան՝ ենթակառուցվածքներով եւ Կողմերի համաձայնությամբ առանձնացված անհրաժեշտ տարածքը Ռուսաստանի Դաշնության օգտագործմանն է տրամադրվում անհատույց հիմունքով»,- ասված է համաձայնագրի տեքստում:

Ըստ Gazeta-ի, փաստաթղթում նաեւ նշվում է, որ համաձայնագրի գործողությունը դադարեցվում է գրավոր ծանուցում ստանալուց հետո մեկ տարի ժամկետի ավարտին, եթե կողմերից մեկը դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշում ընդունի: