Ադրբեջանական minval.az կայքում հերթական հարցումն է իրականացվել. այս անգամ ընթերցողներին առաջարկվել է պատասխանել հարցին՝ «Ադրբեջանի մասշտաբներում ո՞ր խնդիրներն եք համարում առավել արդիական»:
«Տնտեսություն» պատասխանն ընտրել է հարցվածների 27 տոկոսը (404 մարդ): Ղարաբաղյան հակամարտությունը ամենաարդիական թեման է համարել հարցվածների 23 տոկոսը (359 մարդ): Բարձր գնաճը նշել է 18 տոկոսը (267 մարդ), «գործազրկությունը»՝ 11 տոկոսը (158 մարդ):
Մանաթի արժեզրկումը թիվ մեկ խնդիր է համարել 143 մարդ (10 տոկոս): Հանցավորությունը մտահոգել է հարցմանը մասնակցածների 6 տոկոսին (83 մարդ), արտաքին քաղաքականությունը՝ 3 տոկոսին (49 մարդ):
Հարցմանը մասնակցել է 1494 մարդ:




























