ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 14-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին, եւ նրա հետ քննարկել արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների գործընկեր կառույցների առկա փոխգործակցությունը եւ այն ընդլայնելու ու ինտենսիվացնելու պատրաստակամություն հայտնել:

Արարատ Դանիելյանը նույնպես ընդգծել է, որ ներկայիս համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա եւ ՀՀ արդարադատության նախարարի հետ քննարկել փոխգործակցության շրջանակներն ու հետագա անելիքները: