Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցի մոտ այսօր՝ հունվարի 15-ին սառցահարված, կիսամերկ հայտնաբերված տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաշատի ԲԿ-ից, որտեղ գտնվում է տղամարդը:

Տղամարդու վիճակը բավարար է, նրան առաջին օգնություն է ցույց տրվել, նա տեղափոխվել է  Երեւանի ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Տղամարդը 45-ամյա Ռուբեն Ղրդիլյանն է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 15-ին՝ ժամը 10.39-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի դպրոցի մոտակայքում սառցահարված, կիսամերկ տղամարդ է ընկած: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները անձը չպարզված տղամարդուն հոսպիտալացրել են Արտաշատ քաղաքի ԲԿ: