Հունվարի 12-ին, ժամը 20.40-ին, 85-ամյա Թագուհի Թ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարինե անունով մի կին գողացել է իր դրամապանակը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 85-ամյա տուժողը ոստիկաններին պատմել է, որ ժամը 17-ի սահմաններում Մարինե անունով կինը, մեղր վաճառելու պատրվակով, այցելել է իր բնակարան եւ միջանցքի պահարանում դրված պայուսակից գողացել դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր եւ 54.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարինեն 1970 թ. ծնված Հեղինե Դ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 14-ին, ժամը 15.30-ին ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:




























