LifeNews-ի տրամադրության տակ է հայտնվել դիսպետչերի ու Հոմելից «Վնուկովո» թռչող բիզնես կլաս օդանավի օդաչուի բանակցությունների ստենոգրամման: Օդանավը քիչ էր մնում բախվեր «Վնուկովոյից» ոչ հեռու գտնվող «Տու 134» ռազմական օդանավի հետ: Դատելով բանակցություններից՝ հեռավորության վտանգավոր խախտման պատճառներից մեկը անգլերենից սխալ թարգմանությունն էր: Նման եզրակացության են հանգել «Ռոսավիացիայում», որը ստացել է միջադեպի մասին զեկույցը, հայտնում է Lifenews-ը:
Երկու օդանավերն էլ թռչում էին 150 էշելոնով՝ հատվող հետագծով: «Շայկովկա – Ռյազան» երթուղուն հետեւող ռազմական «Տու 134» –ի անձնակազմի հետ դիսպետչերը բանակցում էր ռուսերեն, իսկ «Հոմել -Վնուկովո» երթուղով թռչող բիզնես ջեթի հետ՝ մեկ այլ դիսպետչեր, կանոններին համաձայն, անգելերեն էր խոսում:
Բիզնես ջեթի օդաչուն սխալ էր հասկացել դիսպետչերին՝ շփոթելով at եւ in նախդիրների նշանակությունը: Միանգամից իջնելու ու 17 րոպե հետո (in 17 minutes ) ներքեւի էշելոնը զբաղեցնելու փոխարեն, օդանավի անձնակազմը սկսել է այնպիսի արագությամբ իջնել, որպեսզի 13.17-ին (at 13.17 ) հայտնվի անհրաժեշտ տեղում:
Դար հետեւանքով «Վնուկովոյից» մի քանի կիլոմետր հեռավորության վրա բիզնես ջեթը քիչ էր մնում բախվեր ռազմական «Տու 134»-ին: Նրանք նույն բարձրության վրա էին հայտնվել՝ իրարից երեք կիլոմետր վտանգավոր հեռավորության վրա:
փակագծում անգելեր բաներ եմ ավելացրել՝ եթե ավելորդ ա ՝ հանեք




























