Հայաստանում նվազել է անչափահաս օրինախախտների թիվը։ Այս մասին հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանը։
Նրա խոսքով՝ 2015թ. պակասել է ինչպես մանկահասակ իրավախախտների (2014թ. գրանցվել է 335, իսկ 2015թ.՝ 325 դեպք), այնպես էլ նրանց գործած հանցագործությունների թիվը (385-389)։
Այդ թվում՝ պակասել է ծանր հանցագործությունների՝ սպանությունների (2014թ.-ին՝ 2 դեպք, իսկ 2015թ.-ին՝ 0), ավազակային հարձակման (4-0), թմրանյութերի օգտագործման (6-4) դեպքերը։
Սակայն աճել է գողությունների քանակը՝ (181-195), ապօրինի զենք կրելու (14-19), մեքենաների առեւանգման (4-9)։
Երեխաների նկատմամբ 2015թ. գրանցվել է բռնության 209 դեպք, որոնցից 16-ը ընտանեկան բռնության դեպքեր են։ Այստեղ նույնպես աճ է գրանցվել։




























