Սոչիի թոշակառուներն իսկական ապստամբություն են բարձրացրել: Հարյուր հիսուն տարեց մարդ փակել է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը` պահանջելով վերադանգնել գնացքներում եւ հասարակական տրանսպորտում արտոնությունները:
«Ոստիկանության տեղ հասած աշխատակիցները եւ կազակները փորձեցին նախ կանգնեցնել ցույցը` բարձրախոսով կոչ անելով ազատել երթեւեկելի հատվածը»,- LifeNews-ին պատմել է ցույցի մասնակիցը: Հետո ոստիկանության մեքենան քշեց ուղիղ ամբոխի վրա: Մահակները գործի դրեցին: Մեզ չլսեցին եւ չեն ուզում լսել: Բայց մենք մերը պնդելու ենք»:
Հիշեցնենք, որ 2016-ի հունվարի 1-ին Կրասնոդարի մարզի նահանգապետի հրահանգով չեղյալ են համարվել գնացքով եւ հասարակական տրանսպորտով երթեւեկելու թոշակառուների բոլոր արտոնությունները:




























