Հայաստանի իրավապահ մարմինները գրանցում են ընտանեկան բռնության դեպքերի աճ։
Ինչպես հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանը, 2015թ. գրանցվել է ընտանեկան բռնության 784 դեպք, որոնցից 150-ի դեպքում քրեական գործ է հարուցվել։ 2014թ. գրանցվել էր 678 դեպք, որից 76-ի դեպքում հարուցվել էր քրեական գործ։
Նրա խոսքով՝ գրանցվել է 471 դեպք, երբ ամուսինն է կնոջ նկատմամաբ բռնություն գործադրել (2014թ. 410), եւ 15 դեպք, երբ կինն է բռնություն գործադրել ամուսնու նկատմամբ (2014թ. 62 դեպք)։ Ծնողների կողմից երեխաների նկատմամբ բռնության 65 դեպք է արձանագրվել (2014թ. 62 դեպք), 106 դեպք էլ՝ հակառակը (2014թ. այդ թիվը նույնն էր)։
Անապահով ընտանիքները հաշվառման են վերցվում։




























