Ստամբուլի Բեշիքթաշի շրջանի հայկական Թարգմանչաց դպրոցի եւ Սուրբ Աստվածածին եկեղեցու միջեւ ընկած հատվածում գտնվող դիտահորում պայթյուն է որոտացել։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով դիտահորի կափարիչը դուրս է թռել մոտ 10 մետր։ Պայթյունից հետո շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանները եւ փակել տարածքը։
Դիտահորում իրականացված մեթան գազի չափման արդյունքներից ելնելով՝ փորձագետները շեշտել են, թե մեծ է հավանականությունը, որ պայթյունը տեղի է ունեցել դիտահորում չափից շատ հավաքված մեթան գազից։




























