2015-ին Հայաստանում երեխաների թրաֆիքինգի երկու դեպք է գրանցվել: Այդ մասին հունվարի 15-ի մամուլի ասուլիսին տեղեկացրել է Հայաստանի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության  3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: 

Նրա խոսքով, 2014-ին նման դեպքեր չէին հայտնաբերվել:  

Ինչ վերաբերում է առանց խնամքի մնացածներին, հատուկ խումբ է ստեղծվել, որում ներգրավված են իրավասու կառույցների, տեղի ինքնակառավարման մարմինների, հանրային սեկտորի ներկայացուցիչները: 

Նելլի Դուրյանի խոսքով, քանի որ նման երեխաների թիվը մեծ չէ, յուրաքանչյուրի հարցն օպերատիվ քննարկվում է: Ընդհանուր առմամբ, նշել է բաժնի պետը, առանց խնամքի մնացածների թիվը կրճատվել է: