Ռուսաստանի Զինված ուժերը մարդասիրական գործողություն են սկսում Սիրիայում, հայտնել են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սիրիայի Արաբական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից մարդասիրական գործողություն սկսելու մասին որոշում է ընդունվել»,-հայտարարել է գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սերգեյ Ռուդսկոյը:

Առաջին հերթին, օգնությունը կուղղվի Դեյ էզ-Զոր քաղաք, որը գտնվում է «Իսլամական պետության» շրջափակման մեջ: