Հայաստանում 2015թ. պարենամթերքի գների ինդեքսը նվազել է 3.7 տոկոսով եւ կազմել 96.3 տոկոս։ Այս մասին ասված է հանրապետության Ազգային վիճակագրական վարչության հաղորդագրության մեջ։ 2015թ. դեկտեմբերին, 2014թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ, պարենամթերքի գների ինդեքսը կազմել է 96.3 տոկոս, ոչ պարենային ապրանքների գները՝ 103.4 տոկոս, ծառայությունների գները՝ 103.2 տոկոս։ Ընդհանուր առմամբ գների ինդեքսը կազմել է 99.9 տոկոս (դեֆլյացիան՝ 0.1 տոկոս)։ 2015թ. դեկտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում ինֆլյացիան, նոյեմբերի հետ համեմատ, կազմել է 1.7 տոկոս հիմնականում սննդամթերքի գներ աճի հաշվին (3 տոկոս, իսկ ալկոհոլի եւ ծխախոտի հաշվարկով՝ 2.6 տոկոս)։ Ծառայությունների ոլորտում գրանցվել է 2 տոկոսանոց գնաճ, իսկ ոչ պարենային ապրանքների դեպքում՝ 0.9 տոկոս։
Հայաստանում 2015թ. պարենամթերքի գների ինդեքսը նվազել է 3.7 տոկոսով
Հասանելի է
русский



























