Հայաստանում 2015թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, մրգերը մոտ 15 տոկոսով էժանացել են։ Այս մասին ասված է Հայաստանի ազգային վիճակագրական վարչության հաղորդագրության մեջ։ Նույն ժամանակահատվածում ընկույզը էժանացել է մոտավորապես 7 տոկոսով, չիրը՝ 1.9 տոկոսով, մանդարինը՝ 1.6 տոկոսով, չամիչը՝ 0.8 տոկոսով։
Իսկ մեկ տարվա կտրվածքով (2014թ. դեկտեմբեր-2015թ. դեկտեմբեր) ընկույզն էժանացել է ավելի քան 1.5 անգամ (55 տոկոսով)։
Նոյեմբերի համեմատ՝ 2015թ. դեկտեմբերին 2.6 տոկոսով թանկացել է բանանը, արքայանարինջը՝ 12 տոկոսով, տանձը՝ 14 տոկոսով, խնձորը՝ 17 տոկոսով, խաղողը՝ 35 տոկոսով։
Ընդհանուր առմամբ նոյեմբերի համեմատ՝ 2015թ. դեկտեմբերին մրգերը թանկացել են 3.4 տոկոսով, այդ թվում՝ Երեւանում՝ 2.9 տոկոսով։ Իսկ 12 ամիսների ընթացքում դրանք էժանացել են 19.5 տոկոսով։




























