Ռուս զինվորականները մտադիր են հայտնել Սիրիայում արեւմտյան երկրների ռմբակոծությունների մասին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեր գործընկերների լռության դեպքում Սիրիայում ռմբակոծությունների փաստերի մասին մենք ստիպված ենք լինելու ինքներս հանրությանը տեղյակ պահել։ Եթե ինչ-որ մեկը մինչեւ հիմա դա չի հասկանում, ուրեմն շատ զուր»,- ասել է Կոնաշենկովը։

ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի զինվորականները պարբերաբար տվյալներ են հրապարակում Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների դիրքերին հասցրած հարվածների մասին։