ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 15-ին, կազմել է 484.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.25 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.71 դրամ (աճել է 1.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 696.62 դրամ (աճել է 1.81 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.29 դրամ (նվազել է 0,03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
արծաթ՝ 218.5, ոսկի՝ 16,962.44 դրամ, պլատին՝ 13,013.27 դրամ։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել։




























