«Ռոսավիացիան» «Նորդավիա տարածաշրջանային ավիաուղիներ» ՓԲԸ-ին նշանակել է Սանկտ Պետերբուրգ-Երեւան-Սանկտ Պետերբուրգ օդային հաղորդակցման կանոնավոր փոխադրող։
«ՌԴ ԱԳՆ նոտայով «Նորդավիա տարածաշրջանային ավիաուղիներ» ՓԲԸ-ն նշանակվում է Սանկտ Պետերբուրգ-Երեւան-Սանկտ Պետերբուրգ չվերթով ուղեւորների, բեռների, ուղեբեռի եւ փոստի կանոնավոր փոխադրող»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Նորդավիան» ՀՀ իշխանություններից ստացել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները։ Ներկայումս ընթանում է Երեւանի օդանավակայանի հետ չվացուցակի համաձայնեցման գործընթացը, ձեւավորվում են սակագները»,- ասել է «Նորդավիայի» տեղեկատվական քաղաքականության եւ կորպորատիվ հաղորդակցման տնօրեն Վիկտոր Անոշկինը։
Դեպի Երեւան չվերթը կդառնա «Նորդավիայի» բացած երկրորդ կանոնավոր չվերթը։




























