Ադրբեջանում ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության տեղեկատվական բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։
«Հունվարի 13-ին Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են 2014թ. դեկտեմբերի 26-ին շփման գիծը հատած ռազմագերուն եւ հնարավորություն են տվել ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակել հարազատների հետ։ Այցը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակում։ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելում է կալանքի տակ գտնվող անձանց՝ նրանց պայմաններին, նրանց նկատմամբ վերաբերմունքին ծանոթանալու, ինչպես նաեւ հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն տալու համար»,- նշել է Էթերի Մուսայելյանը։
Նշենք, որ ակնհայտ շինծու գործի շրջանակներում Բաղդասարյանը մեղադրել են դիվերսիա իրականացնելու մեջ եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման։




























