Երեւանում հունվարի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կենցաղային գազի բալոններով փորձել են պայթեցնել Անդրանիկի փողոցի 144/6 հասցեում գտնվող խանութը: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունվարի 14-ի կեսգիշերին  երկու  հոգի նշված խանութի մուտքի մոտ դրել են երկու բալոն, որոնք կպչուն ժապավենով ամրացված են եղել իրար:

Նրանք հրդեհել են պարկի մեջ տեղադրված այս բալոններն ու դիմել փախուստի: Ենթադրվում է, որ նրանք նպատակ են ունեցել վնաս  հասցնել խանութին, սակայն պարկի այրվելուց հետո զարգացումներ տեղի չեն ունեցել: Տեղեկացանք, որ այս քաղաքացիները դեռ չեն հայտնաբերվել: