Լրատվամիջոցներով եւ սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե հայ անվանի բանաստեղծ, արձակագիր Գուրգեն Մահարու կինը՝ 92-ամյա Անտոնինա Մահարին մահացել է, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասաց տիկին Անտոնինայի հարեւանուհին՝ Անահիտը՝ նշելով, որ Անտոնինա Մահարին վերջին օրերին իրեն համեմատաբար ավելի լավ է զգում:

NEWS.am-ը, վկայակոչելով «Էյ Վի փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի կայքին, հրապարակել էր Անտոնինա Մահարու մահվան մասին լուրը: Ուրախ ենք, որ տեղեկությունը հերքվեց, ներողություն ենք խնդրում տիկին Անտոնինայից եւ մեր ընթերցողներից:

Լուսանկարը Hetq.am-ի