«Զվարթնոց» օդանավակայանին շենքի ապամոնտաժման շուրջ վերջնական քննարկումներ չեն եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Մենք խոսում ենք, պայմանավորվածություն ենք ձեռք բերում, որ այդ հարցը քննարկվի, բայց վերջնական քննարկումներ չեն լինում։ Չկարողացանք հասնել նրան, որ արժեք ունեցող ճարտարապետական կառույցը պահպանենք պետությունից: Առաջարկներ ներկայացվել են ու հույսեր ունեինք, որ այդ առաջարկությունը կդրվի մասնագիտական քննարկման»,- ասաց Մկրտիչ Մինասյանը՝ նշելով, որ չի բառացվում, որ իրենք համաձայն լինեին էստակադան քանդելուն, բայց դա միայն որոշակի քննարկումներից հետո:
Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ ըստ քաղաքապետարանի՝ հին մասնաշենքը սեյսմիկ վտանգ է ներկայացնում, այնինչ իրենց մանսագետներն ասում են՝ վտանգ չկա:
«Նրանք մի խնդիր ունեն, երեւի իջեցված ա հրահանգ, որ չենք կարողանում պահել մեծ դալիճը, կարող ենք պահել մասնակի: Բայց մասնակի պահելը շատ տարօրինակ է, երբ հնարավարություն ունեն ամբողջը պահելու»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Մկրտիչ Մինասյանը հույս հայտնեց, որ քննարկումները կշարունակվեն, ու կքննարկվեն բոլոր հնարավորությունները, որ թույյլ կտան շենքը պահել:
Նշենք, որ քաղաքապետարանը պնդում է, որ թույլտվություն է տրվել օդանավակայանի հին շենքի էստակադան քանդելու, ինչի վերաբերյալ քննարկումներ են եղել, բոլոր կողմերը համաձայն են եղել:
Ճարտարապետները պնդում են, որ դեմ են շենքի ամեն տեսակի ապամոնտաժման, շենքը մշակութային արժեք է ներկայացնում: Օդանավակայանի շենքի հեղինակ ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստր, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն իր մտահոգության շուրջ հայտարարություն էր տարածել: Նա նշել է, որ իր համար անակնկալ է եղել քաղաքապետի որոշումը, ինքը դեմ է շենքի ամեն տեսակի՝ թեկուզ մասնակի ապամոնտաժման:




























