Արտակարգ դեպք է տեղի ունեցել այսօր՝ հունվարի 16-ին, Վանաձոր քաղաքում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 11-ի սահմանում հրդեհ է բռնկվել Տպագրիչների փողոցի սեփական տներից մեկում: Դեպքի վայր ժամանած հրշեջները կրակը մարելուց հեոտ ներսում հայտնաբերել են 1937թ. ծնված Հրանուշ Նավասարդյանի կիսաայրված դին:

Հարևանները NEWS.am-ին հայտնեցին, որ տարեց կինը անկողնային հիվանդ էր, բնակվում էր միայնակ:

Հրդեհի ու մահվան պատճառները դեռ պարզ չեն, վարկածներից մեկն այն է, որ տարեց կինը մահացել է, ինչից հետո հագուստն ընկել է էլեկտրական վառարանի վրա, ինչի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայրում այժմ աշխատում են ոստիկանության Տարոնի բաժնի իրավապահներն ու քննչական խումբը:

Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի