Օրերս Վանաձորի ոստիկանության բաժին է տարվել քաղաքի բնակչուհիներից մեկը, որն իր որդիներին ստիպել է մուրացկանությամբ զբաղվել։
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նա իր երեք որդիներին ստիպել է զբաղվել մուրացկանությամբ: Մեզ հաջողվեց պարզել, որ բացի իր երեխաներից եւս հինգ երեխայի է գումարի դիմաց ներգրավվել մուրացկանությամբ գործում, որոնք իր որդիների դասարանցիներն են:
Նշենք, որ նա 32 տարեկան է: Մեր տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից` նշելով, որ կինը բաց է թողնվել, կատարվում է հետաքննություն:




























