Օրերս Աշտարակի Ուջան գյուղում արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին  հայտնի է դարձել, որ  գյուղի բնակիչների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Գյուղի 28-ամյա բնակիչը վիճաբանել է գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչի հետ, որի ընթացքում նրան դանակով հարվածներ է հասցրել: 

Մեր տեղեկություններով, 50-ամյա ուսուցիչը վնասվածք է ստացել կրծքավանդակի եւ ոտքի հատվածում: 

Տեղեկացանք նաեւ, որ դանակահարության մեջ կասկածվող անձը նախկինում դատապարտված է եղել:  Դեպքը տեղի է ունեցել  հունվարի 15-ին: Նույն օրը նա տեղափոխվել է հիվանդանոց: Այս միջադեպով զբաղվում են իրավապահները:

Մանրամասները պարզվում են, կատարվում է քննություն: