Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին։ Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ գործերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ներկայումս ԵԽԽՎ ղեկավար Ան Բրասերի անունով նամակ է պատրաստվում այն մասին, որ 2016թ. Ռուսաստանի պատվիրակության լիազորություններն ավելի ուշ են հաստատվելու։ Հունվարի նստաշրջանը մենք բաց կթողնենք»,- ասել է նա։



























