Հունվարի 15-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Կ.-ին տեսակցության եկած մոր` Ս. Կ-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել եւ առգրավել են 41 գրամ ընդհանուր քաշով, պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, դեղնականաչավուն զանգված պարունակող 4 փաթեթներ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հայտանբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: