Ռուսաստանի տնտեսությունից ունեցած կախվածությունը 2017թ. խորհրդարանական ընտրությունների շեմին կարող է հարվածել Հայաստանի իշխանություններին։ Այս մասին հունվարի 18-ին լրագրողներին հայտնել է քաղաքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը։

«Ներկայումս մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանի տնտեսության վրա ազդում նավթի գների ու ռուբլու փոխարժեքի անկումը։ Իսկ պատկերացրեք, եթե նույն բանը տեղի ունենա ընտրությունների նախաշեմին։ Չէ՞ որ դա կնշանակի հանրության մեջ ՀՀԿ-ի նկատմամաբ տոտալ հակակրանք։ Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է վերանայել Կառավարության կազմը։ Քանի որ ներկայիս օլիգարխների թիմը երբեք չի փոխի խաղի կանոնները»,- ասել է Սաֆարյանը։

«Դրանից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ իշխանությունները հանրությանը գոհացնելու համար կարող են փոխել Կառավարության անցանկալի անդամներին»,- հավելել է նա։