Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նույն գյուղի 34-ամյա բնակչուհուն հունվարի 17-ի երեկոյան հայտնաբերել են իրենց տան ձեղնահարկում՝ առաստաղի գերանից կախված։
Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է։ Հարուցվել է քրեական գործ, մահվան հանգամանքները պարզվում են։




























