«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա փետրվարյան իրադարձություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքած ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ Գյումրիում քաղաքական էլիտայի մասնակցությամբ նշում էր իր ծննդյան 35-ամյակը։

Պատգամավորն իր տարեդարձին հրավիրել էր ինչպես ՀՀԿ-ականների, այնպես էլ ԲՀԿ-ականների։ Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ Գոիգորյանին 35-ամյակի կապակցությամբ պարգեւատրեց ԱԺ նախագահի հուշամեդալով   հասարակական-քաղաքական կյանքում ներդրած մեծ ավանդի եւ ծավալած գործունեության համար։ «Աժ նախագահը կարեւորել է պատգամավորի գործունեությունը քաղաքական ասպարեզում եւ մաղթել նոր ձեռքբերումներ ու հաջողություններ».– ասված է ԱԺ հաղորդագրության մեջ։

Այսպիսով, իշխանությունը բացահայտ ցույց տվեց, որ այս տարի Գյումրիում սպասվող քաղաքապետի ընտրություններում հենց Մարտուն Գրիգորյանն է լինելու իր թեկնածուն։ Գյումրիի նախկին եւ գործող քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի եւ Սամվել Բալասանյանի հոգեվիճակի մասին տեղեկություններ չկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում