Վրաստանի Քութայիսի քաղաքի բուսաբանական այգում 40-ամյա հսկա կաղնու փչակում աղոթարան են կառուցել, հաղորդում է FrontNews-ը:

Այս գաղափարի հեղինակը ութայիսիի բուսաբանական այգու ղեկավարությունն է: Ծառի ներքին մասին մասնագետները գրեթե ձեռք չեն տվել, միայն մաքրել են կեղեւը եւ հականեխիչ մշակման ենթարկել:

«Այն դարձել է ոչ միայն բուսաբանական այգում, այլեւ ողջ քաղաքի տեսարժան վայրերից մեկը: Շատ հաճախ Քութայիսիի, ինչպես նաեւ Վրաստանի այլ քաղաքների բնակիչները գալիս են տեսնելու աղոթարանն ու աղոթելու»,-նշել է Բուսաբանական այգու փոխտնօրեն Դավիդ Զալքալիանին:

Կաղնու բարձրությունը հասնում է 45 մետրի, տրամագիծը՝ մոտ երկու մետրի, այնպես որ աղոթարանի ներսում հանգիստ տեղավորվում է երեք մարդ: