Վանաձոր քաղաքում  հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Նույն օրը երեկոյան երկաթուղայինների կայարանից դեպի Թեւոսյան փողոց  տանող կամրջի մոտ  քաղաքի բնակիչներից մեկը փորձել է սեռական բռնության ենթարկել երիտասարդ աղջկա։

NEWS.am-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ։ 22-ամյա երիտասարդը մոտեցել է կամրջի մոտ կանգնած աղջկան, նրան սեղմել  կամրջի արգելապատնեշին  ու սպառնացել  կամրջից ցած նետել, եթե իր հետ սեռական գործողություն չկատարի։  Երբ աղջիկը դիմադրել է, երիտասարդը սկսել է հայհոյել նրան եւ քաշքշել, այդ ընթացքում մոտեցել են անցորդները, որոնց  տեսնելով՝ երիտասարդը դիմել է փախուստի։ Նշված գործով հետաքննություն է սկսվել։