Էրեբունի համայնքի 38-ամյա բնակչին հունվարի 17-ին իր խանութի պարտքի դիմաց առեւանգել էին: Նախնական տեղեկություններով նրան հրավիրել էին մեքենայի մեջ զրույցի, շարժվել էին Նոր Արեշի ուղղությամբ, որտեղ  մի ավտոտնակում իրեն  մեկ օր պահել են`սպառնալով, որ բաց չեն թողնի մինչեւ պարտքը չստանան: Նշված գործով զբաղվում էին իրավապահները:

NEWS.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացել է, որ  առեւանգողի ինքնությունը հայտնի է դարձել: Նա ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին  եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել: Կատարվում է քննություն: