«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում հայկական կողմն ակնկալում է, որ գազի գինը կնվազի 20 տոկոսով:

Այսինքն՝ եթե այդ ակնկալիքներն իրականանան, ապա ռուսական գազը Հայաստանին կմատակարարվի մոտ 130 դոլարով (հազար խորանարդ մետրը): Ըստ մեր աղբյուրների, բանակցությունները սկսվել են անցած տարվա նոյեմբերին եւ կրում են ոչ պաշտոնական բնույթ: Թե որքանով է ռուսական կողմը հակված ընդունել այս առաջարկը, դեռ պարզ չէ:

Հայտնի չէ նաեւ, թե ՌԴ իշխանությունները ինչ են ակնկալում ստանալ ՀՀ-ից գազի գինը նվազեցնելու դիմաց:
Համեմատության համար նշենք, որ Հայաստանում խոշոր գազ սպառողները ռուսական գազի յուրաքանչյուր 1000 խմ-ի դիմաց վճարում են 270 դոլար, իսկ Ռուսաստանում՝ մոտ 65 դոլար: Բնակիչ բաժանորդները ՀՀ-ում վ-արում են 320 դոլար, Ռուսաստանում՝ 110 դոլար:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում