Համաշխարհային ճանաչում ունեցող փաստաբան Ամալ Քլունին առաջարկել է ստանձնել ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովայի գործը, որն արդեն ուղարկվել է ՄԻԵԴ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Իսմայլովան եւ նրա փաստաբանն այժմ քննարկում են առաջարկը:
Նշենք, որ Ամալ Քլունին պաշտպանել է Հայաստանի շահերը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովան ՄԻԵԴ է դիմել 2015թ. սեպտեմբերին՝ բողոք ներկայացնելով ապօրինի կալանքի դեմ: Նրա փաստաբան Ֆարիզ Նամազլիի խոսքով՝ բողոքում ներկայացված են նրա իրավունքների ոտնահարումները հետեւյալ հոդվածներով՝ 5-րդ (ազատության եւ անձեռնմխելիության իրավունք), 6-րդ (անաչառ դատական գործընթաց), 10-րդ (խոսքի ազատության իրավունք) եւ 18-րդ (Իրավունքների սահմանափակման մասին կոնվենցիայով նախատեսված սահմանների բարձրացման անթույլատրելիություն)։




























