Գյումրիում անցած տարվա ապրիլին սպանված մայր եւ դստեր՝ Քնար եւ Ալվարդ Շահումյանների սպանությունից ավելի քան 9 ամիս է անցել, սակայն այն դեռեւս բացահայտված չէ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնեց, որ գործով նախաքննությունը շարունակվում է:
«Հանցագործությունը դեռեւս չի բացահայտվել, քրեական գործով որեւէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:
Նշենք, որ մոր եւ դստեր սպանության գործով երկու տասնյակից ավելի մարդ է հարցաքննվել, այդ թվում նրանք, ում Շահումյանները պարտքով կամ տոկոսով գումար են տվել::
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի բնակարաններից մեկում 2015թ. ապրիլի 18-ին հայտնաբերել են մոր ու աղջկա մարմինները՝ դանակահարված վիճակում: Թաղամասում տարածված տեղեկությունների համաձայն` տունը տակն ու վրա արված է եղել, ենթադրվում է, որ ավազակային հարձակում է եղել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 175-րդ եւ 104-րդ հովածների հատկանիշներով:




























