Լոռու մարզի Աքորի գյուղի 49-ամյա բնակիչ Կամո Պետրոսյանին հունվարի 19-ին իր տան տանիքի փայտե սյունից կախված է հայտնաբերել նրա քրոջորդին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գյուղապետարանից:
Ըստ քարտուղարի՝ Կամո Պետրոսյանի ինքնասպանության լուրը անսպասելի է եղել գյուղացիների համար:
«Ամբողջ գյուղը շոկի մեջ է, շատ օրինակելի ընտանիք էր, ոչ մի խնդիր չունեին, անհասկանալի է՝ ինչու է նման քայլի դիմել: Երկու երեխաներն էլ ամուսնացած էին, ապահովված էին, առողջական խնդիրներ երբեք չի ունեցել»,-ասաց գյուղապետ Հրահատ Սիմոնյանի քարտուղարը:
Կամո Պետրոսյանը արտագնա աշխատանքի էր մեկնում որդու մոտ, մի քանի ամիս առաջ էին կնոջ հետ վերադարձել Հայաստան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզի Աքորի գյուղի բնակչի դին հունվարի 19-ին հայտնաբերել են իր տան տանիքում, 49-ամյա տղամարդու դին կախված է եղել տանիքի փայտե սյունից:
Նախնական տեղեկություններով` նա ինքնասպանություն է գործել: Մահվան հանգամանքները պարզվում են:




























