Բաքվում այսօր` սեպտեմբերի 14-ին, տեղի է ունենում էներգետիկ գագաթաժողով՝ նվիրված Վրաստանի տարածքով ադրբեջանական սեղմված գազի Ռումինիա արտահանմանը (Azerbaijan-Georgia-Romania Interconnection, AGRI)։ Գագաթաժողովին մասնակցելու համար Բաքու են ժամանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Ռումինիայի նախագահ Տրոյան Բասեկուն եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Ուրբանը։
Գագաթաժողովի ընքացքում նախատեսվում է ստորագրել այսպես կոչված «Բաքվի հռչակագիրը»։
AGRI ծրագրի շրջանակներում ադրբեջանական գազը խողովակաշարով կհասցվի Վրաստանի սեւծովյան նավահանգիստ, այնտեղ հատուկ տերմինալում կհեղուկացվի եւ տանկերներով կտեղափոխվի ռումինական Կոնստանտա նավահանգիստը։ Այնուհետեւ սեղմված գազը նորից կհեղուկացվի եւ կուղղվի երկրի գազային ենթակառույցները։
Ծրագրի նախնական արժեքը գնահատվում է 4-6 մլրդ եվրո։ Ֆինանսավորման աղբյուրների մասին չի հաղորդվում։




























