Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են։ Հրշեջ ջոկատները դեռ չեն կարողանում հանգցնել այն։ Առավել ուժգին հրդեհ է գրանցվել Մարմարա ծովի ափին Յալովա քաղաքի մերձակայքում, հաղորդում է «Ջումհուրիեթ» թերթը։

Յալովա քաղաքի շրջակայքում հրդեհվել է 20 հա անտառ, կրակը շարունակվում է տարածվել։ Հաղորդվում է, որ հրշեջների աշխատանքներին խանգարում է ուժեղ քամին։ Հրդեհի գոտու շրջակայքում գտնվող մայրուղիների երթեւեկությունը սահմանափակված կամ կանգնեցված է։

Հրդեհի ընդհանուր տարածվածությունը կազմում է 200 հա։ Իշխանությունները երկու ամառանոցային ավաններից, որոնցից մեկը ամբողջապես այրվել է, հասցրել են տարհանել բնակիչներին: Հրշեջները ջանում են փրկել մյուս ավանը։ Տուժածների մասին չի հաղորդվում։